Իտալացի ֆուտբոլիստ Ստեֆան Էլ Շաարավին կարող է շարունակել կարիերան «Յուվենտուսում»: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն։
Այս պահին հարձակվողը հանդես է գալիս չինական «Շանհայ Շենհուա» ակումբում: Հարձակվողը նույնիսկ պատրաստ է գնալ աշխատավարձի զգալի կրճատման, որպեսզի վերադառնա Իտալիայի առաջնություն:
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Էլ Շաարավին ցանկանում է վերադառնալ հռոմեական ակումբ: