«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կատակել է «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հասցեին: Վերջերս Կոկորինը դարձավ 29 տարեկան:
Ձյուբան Կոկորինի գրառման տակ Instagram-ում գրել է.
«Դու 32 տարեկան ես: Մի խաբիր, խրյու»:
Կոկորինը պատասխանել է.
«Փոխարենը ես սպիտակ մազեր չունեմ»:

Հիշեցնենք, որ վերջերս «Զենիթի» հարձակվող Արտեմ Ձյուբան Instagram-ի իր էջում մի քանի նոր լուսանկարներ է տեղադրել, այդպիսով պատասխանելով Սլուցկու կատակին, ով Instagram-ում տեղադրել է արտասահմանցի բռնցքամարտիկի մի տեսանյութ, ով շատ նման է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբային: