«Վալենսիայի» պաշտպան Էլյակիմ Մանգալան ասել է, որ վարակված է կորոնավիրուսով:
«Այսօր իմացա, որ վարակվել եմ կորոնավիրուսով: Ես ինձ լավ եմ զգում և չունեմ ախտանիշներ, որոնք կապված են հիվանդության հետ: Այնուամենայնիվ, ես մեկուսացած եմ տանը և ապրում եմ ընտանիքից հեռու»,- գրել է ֆուտբոլիստը իր twitter-ում:
Հիշեցնենք, որ երեկ «Վալենսիայի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակումբում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու հինգ դեպք: