Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` ՊՍԺ-«Բորուսիա Դորտմունդ» պատասխան հանդիպումից առաջ դորտմունդցիների նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը Snapchat-ում լուսանկար է հրապարակել ու գրել. «Փարիզը իմ քաղաքն է, ոչ թե ձերը»:
Հենց այս պատճառով են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները պատասխան խաղում տարած հաղթանակից հետո ծաղրել են Հոլանդին` ցուցադրաբար մեդիտացիայի դիրք ընդունելով, որով նորվեգացին սովորաբար տոնում է գոլերը:

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն, ի պատասխան Հոլանդի գրառման, խաղից հետո լուսանկար էր հրապարակել Instagram-ում: Գոլը տոնելիս ֆուտբոլիստը ևս մեդիտացիայի դիրք է ընդունել.
«Փարիզը մեր քաղաքն է, ոչ թե քոնը»,- գրել էր Նեյմարը:
Հիշեցնենք` ՊՍԺ-ն պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթանակ է տարել: Դորտմունդում կայացած առաջին խաղն ավարտվել էր «Բորուսիայի»`2:1 հաշվով հաղթանակով:
Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ, իսկ Դորտմունդի «Բորուսիան» լքել է պայքարը: