Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Ջանը անկեղծացել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող էր հայտնվել ԱՊԼ-ում, հաղորդում է Sport Bild-ը:
«Հունվարին մոտ էի ԱՊԼ տեղափոխվելուն: Մի քանի ակումբներ լրջորեն հետաքրքրված էին իմ ծառայություններով, բայց ես ընտրեցի «Բորուսիայի» տարբերակը:
Սա ֆանտաստիկ թիմ է, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Ուրախ եմ, որ նման ընտրություն կատարեցի»,- ասել է Ջանը:
Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստին իր կազմում էր ցանկանում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հավելենք, որ Ջանը «Յուվենտուսից» տեղափոխվեց գերմանական ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմեց 25 միլիոն: