Երգչուհի Շակիրան ներկա է եղել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի իսպանական Գրան պրիին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
46-ամյա Շակիրան սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել մրցավազքից, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։
«Ուրախ եմ վերադառնալու համար»,- լուսանկարը մակագրել է երգչուհին, որն ապրիլին Իսպանիայից Մայամի էր տեղափոխվել ֆուտբոլիստ Ժերար Պիկեից բաժանվելուց հետո։
Մրցավազքին, որին հետևել է Շակիրան, մասնակցել է 38-ամյա Լյուիս Հեմիլթոնը. որոշ լրատվամիջոցներ կասկածում են, որ նրանց միջև սիրավեպ կա: Անցյալ ամիս պապարացիները Շակիրային և Լյուիս Հեմիլթոնին լուսանկարել էին Մայամիի ռեստորաններից մեկում:
Նշվում է, որ մրցարշավից հետո զույգը գնացել է ընթրելու և կոկտեյլներ վայելելու: Լուսանկարներում Հեմիլթոնը նստած է Շակիրայի կողքը և մի ձեռքով գրկել է նրա գոտկատեղը: