Հարավային Կորեայի հավաքականի ֆուտբոլիստները դարձել են 2023 թվականի Մ20 տարեկանների Աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը՝ հաղթելով Նիգերիայի ընտրանուն։
Մրցաշարն անցկացվում է Արգենտինայում։
Քառորդ եզրափակիչ խաղում հարավկորեացիները լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթեցին նիգերիացիներին։
Եզրափակիչ դուրս գալու համար Հարավային Կորեան կխաղա Իտալիայի հետ։ Ավելի վաղ կիսաեզրափակիչ է դուրս եկել Իսրայելը, որի մրցակիցը կլինի ԱՄՆ-Ուրուգվայ հանդիպման հաղթողը։