Դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ ավտոմատ կերպով երկարաձգվել է ևս մեկ տարով, հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ լեհ դարպասապահի պայմանագիրը բյանկոներիների հետ պետք է ավարտվեր 2024 թվականին, սակայն «Յուվենտուսը» 33-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու տարբերակ ուներ, ինչից օգտվել են ակումբի ղեկավարները։
Այս մրցաշրջանում Շչեսնին «Յուվենտուսի» կազմում Իտալիայի առաջնության 27 հանդիպում է մասնակցել, որում բաց է թողել 26 գնդակ։ Դարպասապահի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 13 միլիոն եվրո:
Շչեսնին «Յուվենտուսում» խաղում է վեց տարի՝ 2017 թվականից: Նա թուրինցիների հետ նվաճել է երեք սկուդետտո, ինչպես նաև երկու անգամ հաղթել է Իտալիայի գավաթի և սուպերգավաթի խաղարկություններում։