«Յուվենտուսի» երեք խաղացողներ Խուան Կուադրադոն, Պոլ Պոգբան և Լեանդրո Պարեդեսը, ինչպես նաև Ինտերի դարպասապահ Սամիր Հանդանովիչը ESPN-ի վարկածով ընդգրկվել են Իտալիայի առաջնության վատագույն խաղացողների թիմում։
Ամբողջական թիմն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Սամիր Հանդանովիչ («Ինտեր»),
Պաշտպաններ՝ Խուան Կուադրադո («Յուվենտուս»), Մարաշ Կումբուլա («Ռոմա»), Միլան Շկրինյար («Ինտեր»), Ռիկարդո Ռոդրիգես («Տորինո»);
Կիսապաշտպաններ՝ Պոլ Պոգբա («Յուվենտուս»), Լեանդրո Պարեդես («Յուվենտուս»)
Հարձակվողներ՝ Ֆլորիան Տովեն («Ուդինեզե»), Շարլ դե Կետելարե («Միլան»), Դիվոկ Օրիջի («Միլան»), Դուվան Սապատա («Ատալանտա»):
Հիշեցնենք, որ 2022/2023 մրցաշրջանում «Նապոլին» հաղթեց Իտալիայի առաջնությունում։ Թուրինի «Յուվենտուսը» միավորներ հանելու պատճառով չորակավորվեց Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանին: