Լոնդոնի «Արսենալի» ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան վնասվածք է ստացել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի` «Պորտսմութի» հետ խաղում (2:0):
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հանդիպման առաջին կեսում մրցակցի պաշտպան Ջեյմս Բոլտոնի սահանկման հետևանքով: Ընդ որում հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինն այդ դրվագում կանոնների խախտում չնկատեց: Բախումից հետո Տորեյրային պատգարակով են դուրս բերել դաշտից, նրան փոխարինել է իսպանացի Դանի Սեբալյոսը:
Տանտերերի երկրպագուների մի մասն, այդուհանդերձ, բղավել է «Դու տուն կգնաս շտապ օգնության մեքենայով», իսկ մյուս մասը ծափահարել է ուրուգվայցուն:
Լուկաս Տորեյրան Լոնդոնի «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին: Ակումբը նրա համար 30 մլն եվրո է վճարել իտալական «Սամպդորիային»: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տորեյրան «Արսենալի» կազմում 24 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: