Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սկսեց հաղթանակով՝ 0։3 հաշվով հաղթելով Երևանի «Արարատին»։
Առաջին խաղակեսում «Արարատ-Արմենիայի» նորեկ Յուսուֆ Օտուբանջոն իր առաջին իսկ խաղում դարձել է դուբլի հեղինակ:
Ավելի ուշ` խաղի 36-րդ րոպեին, «Արարատ-Արմենիայի» կազմում երրորդ գոլը հեղինակել է Արմեն Համբարձումյանը` հաշիվը դարձնելով 3:0։
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» վաստակեց 30 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երևանի «Արարատը» 27 միավորով 5-րդ տեղում է։