Նիդերլանդների առաջնության 25-րդ տուրի խաղում «Այաքսը» իր դաշտում պարտվեց «ԱԶ Ալկմաարին»`0:2:
Չորրորդ րոպեին Մայրոն Բոադուն առաջ մղեց հյուրերին, իսկ 74-րդ րոպեին Ուսամ Իդրիսին ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 0։2:
Այս հաղթանակի շնորհիվ ԱԶ-ին հաջողվեց միավորների քանակով հավասարվել «Այաքսի» հետ, որն առաջին տեղում է մրցաշարային աղյուսակում: Երկու թիմերն էլ ունեն 53-ական միավոր: