«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվել է Իտալիայի առաջնության մարտ ամսվա լավագույն գոլի հեղինակ, հայտնում է Ա Սերիայի մամուլի ծառայությունը։
Վրացի ֆուտբոլիստը գոլ էր խփել Իտալիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղում ։
22-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։
Այս մրցաշրջանում նա նեապոլցիների կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։