Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է «Ուդինեզեին»։ Առաջին կեսից հետո ռոսոներիները զիջում են 1։2 հաշվով։
Միլանյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Զլատան Իբրահիմովիչը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Շվեդ հարձակվողը դարձել է Ա Սերիայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ 41 տարեկան, 166 օրական։