«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», իսկ միլանյան թիմում նա հանդես է գալիս վարձավճարով։
«Մենք գիտենք, որ Լուկակուն մի քանի անգամ խոսել է մնալու ցանկության մասին, բայց այսօր նա «Չելսիի» խաղացող է։ Մրցաշրջանի ավարտին նա կվերադառնա անգլիական ակումբ, որից հետո նոր սցենարներ կլինեն։
Տեսնենք, թե ինչ կարելի է անել և հնարավո՞ր է պայմանավորվել նրա՝ մեզ մոտ վերադառնալու շուրջ»,- ասել է Մարոտան Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: