«Ինտերը» դժգոհ է նոր մարզադաշտի վերաբերյալ Միլանի ծրագրերից.
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Ներաձուրրիի» ղեկավարությունն արդեն հասկացրել է «Միլանին», որ իրենք խորապես դժգոհ են այն բանից, թե ինչպես են «Ռոսոներիները» վարվում նոր մարզադաշտի հետ կապված թեմային՝ ոչինչ չներկայացնելով մամուլին և հասարակությանը։
«Միլանը» լրջորեն ուսումնասիրում է առանձին մարզադաշտ կառուցելու գաղափարը՝ ի հիասթափություն «Ինտերի» սեփականատեր Սթիվեն ՉԺանի:
Հաղորդվում է, որ Չժանը հանդիպում է խնդրել «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի հետ՝ նոր մարզադաշտի նախագծի ընդհանուր ռազմավարությունը որոշելու համար, սակայն խնդրանքն անտեսվել է:
«Ինտերի» առաջնահերթությունը Միլանի Սան Սիրո շրջանում մնալն է՝ «Միլանի» հետ կամ առանձին։ Եթե Միլանի քաղաքապետարանի հետ համաձայնություն ձեռք չբերվի, «Ինտերը» կընտրի այլ տարածք՝ իր նախագիծն իրականացնելու համար։