Նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն հայտնել է, որ դեպքում Սիմոնե Ինձագին կհեռանա «Ինտերից»։
«Միայն Չեմպիոնների լիգայում հաղթանակը կարող է փրկել Ինձագիին։ Եթե դա այդպես չլինի, նա կհեռանա՝ 99,9 տոկոսով։
Եվ միակը, ով կարող է փոխարինել նրան, Անտոնիո Կոնտեն է»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Կոնտեն արդեն գլխավորել է «Ինտերը»․ նա թիմի հետ 2021 թվականին նվաճել է առաջնության չեմպիոնի տիտղոսը։