«Բարսելոնան» հետաքրքրված է Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի ծառայություններով։
Ըստ Cadena De Sera-ի՝ կատալոնացիները դեմ չեն իրենց կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիեին «ներաձուրիներին» զիջել խորվաթ ֆուտբոլիստի դիմաց:
Հիշեցնենք, որ Կեսսիեն «Բարսելոնայում» խաղում է վեց ամսից մի փոքր ավել: Կոտդիվուարցին «Կամպ Նոու» է տեղափոխվել ամռանը «Միլանից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ինչ վերաբերում է Բրոզովիչին, ապա միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ թիմում պահել ֆուտբոլիստին։
Կեսսիեն Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է ընդամենը 511 րոպե, որտեղ մեկ արդյունավետ փոխանցում է կատարել։