Աշխարհի 2022 թվականի չեմպիոն, «Յուվենտուսի» հարձակվող Անխել Դի Մարիան հետաքրքրել է Դևիդ Բեքհեմին պատկանող ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբին։
Այդ մասին գրում է իտալական Gazzetta-ն։
Չնայած օվկիանոսից այն կողմ եղած հետաքրքրությանը և ֆինանսապես շահավետ առաջարկին՝ 35-ամյա արգենտինացին մտադիր է մնալ թուրինյան ակումբում։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Դի Մարիայի ցանկության վրա չի ազդում անգամ այն, որ «ծեր սենյորայի» ղեկավարները ցանկանում են նրա աշխատավարձը նվազեցնել։ Իր հերթին, մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին թուրինյան թիմի վերակազմավորման հարցում հույսը դնում է արգենտինացու փորձի վրա։