Միլանի «Ինտերի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի թոփ ակումբների դիտակետում։
Ըստ talkSport-ի՝ 25-ամյա արգենտինացու տրանսֆերին հավակնում են «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Լաուտարոն հիանալի մարզավիճակում է 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո։ Մարտինեսը Ա Սերիայում երկրորդն է ռմբարկուների մրցավազքում՝ 13 գոլով և 7 արդյունավետ փոխանցումով։
Հարձակվողի պայմանագիրը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 մլն եվրո։