Իտալիայի Ա Սերիայի առաջնության 24-րդ տուրում առաջնության գործող չեմպիոն «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտային»:
Հանդիպումն ավարտվեց միլանցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Այս խաղին մասնակցեց վնասվածքից վերադարձած Զլատան Իբրահիմովիչը, ով 41 տարեկան 146 օրական հասակում դարձավ ամենատարեց խաղացողը, ով խաղացել է «Միլանի» կազմում 1994/1995 մրցաշրջանից ի վեր։
Նախորդ ռեկորդը պատկանում էր Ալեսանդրո Կոստակուրտային, ով 2007-ին 41 տարեկան 25 օրական հասակում մասնակցեց հանդիպմանը և նույնիսկ գոլ խփեց 11 մետրանոցից։