«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ համեմատությունների մասին։
«Այս մրցաշրջանն ինձ համար աներևակայելի լավ է ընթանում: Հաճելի է լինել Եվրոպայի լավագույն ռմբարկուների ցուցակում: Ցանկանում եմ շարունակել նույն ոգով ու օգնել թիմին մոտենալ նվիրական նպատակին։
Իհարկե, Հոլանդը բարձր մակարդակի հարձակվող է, պետք է արժանին մատուցել նրան: Հուսով եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը կմնամ նույն մակարդակի վրա»,- DAZN-ին տված հարցազրույցում պատասխանել է Օսիմհենը:
Օսիմհենը խփել է 19-րդ գոլ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում, իսկ Հոլանդը Պրեմիեր լիգայում 27 անգամ է գրավել մրցակիցների դարպասը: