«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում առավելագույն հաղթանակների քանակով:
1/8 եզրափակչի առաջին խաղում (2:1) «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը 29-րդն էր 49-ամյա մասնագետի համար մրցաշարի փլեյ-օֆֆ փուլերում:
Գվարդիոլան այս ցուցանիշով շրջանցեց Ժոզե Մոուրինյոյին, Կառլո Անչելոտիին և Ալեքս Ֆերգյուսոնին (27-ական հաղթանակ):
Նշենք նաև, որ իսպանացին միակ մարզիչն է, ով երկու տարբեր թիմերի հետ ՉԼ-ում հաղթել է «Ռեալին» «Սանտյագո Բեռնաբեուում»: