Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Սամպդորիան» մոտ էր 2023 թվականին իր 2-րդ հաղթանակին, սակայն մրցավարը 11 մետրանոց նշանակեց այս խաղում և «Մոնցային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։
Սա թույլ տվեց Ռաֆայելո Պալադինոյի թիմին խուսափել պարտությունից, և այս պահին «Մոնցան» Ա Սերիայի միակ թիմն է, որը դեռ չի պարտվել 2023 թվականին։
«Մոնցան» երկու անգամ հաղթել է այս տարի, ևս չորս անգամ ոչ-ոքի խաղացել:
Հաջորդ տուրում «Մոնցան» կխաղա «Բոլոնիայի» հետ, դա տեղի կունենա փետրվարի տասներկուսին։