Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։ Բելգիացին երրորդ հանդիպումն անընդմեջ գոլ բաց չթողեց։
«Մենք երեք խաղ անընդմեջ անառիկ ենք պահել մեր դարպասը, սակայն ես կնախընտրեի գոլ բաց թողնել «Ռեալ Սոսյեդադից», բայց հաղթել: Մենք կատարելագործել ենք պաշտպանությունը։ Այսօր լավ հանդիպում էր:
Մենք պետք է մի փոքր պաշտպանենք Վինիսիուսին։ Նա շատ էմոցիոնալ տղա է, շատ է շարժվում գնդակով, իսկ պաշտպաններին դա դուր չի գալիս։ Մրցակիցները շատ էին հարվածում նրա ոտքերին: Ուրախ եմ, որ մրցավարը համարձակություն ունեցավ հեռացնել Պաուլիստային»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:
Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ «Բարսելոնայից» հետ մնալով 5 միավորով։ «Վալենսիան» 20 միավորով 14-րդ տեղում է: