«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը ներողություն է խնդրել գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալանոյից և թիմակիցներից` «Բարսելոնայի» հետաքրքրության ժամանակ իր պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Firenze Viola-ն։
Ըստ աղբյուրի՝ Ամրաբատը, որը «Բարսելոնայի»՝ իր նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկացել է հունվարի 31-ին, հրաժարվել է մասնակցել առավոտյան մարզմանը։
Նշենք, որ «Բարսելոնայի» առաջարկը՝ 4 միլիոն եվրոյով վարձակալել Ամրաբատին՝ 36 միլիոն եվրոյի հնարավոր գնման տարբերակով, «Ֆիորենտինան» վիրավորական է համարել: Իտալական ակումբը մերժել է կատալոնացիների առաջարկը և ֆուտբոլիստը մնացել է թիմում։
Ամրաբատը ներողություն է խնդրել, ինչից հետո Իտալիանոն նրան ներառել է «Տորինոյի» հետ գավաթային խաղի հայտացուցակում։