Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է վերջին տարիներին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակի հնարավոր անկման մասին։
«Ռուսաստանի առաջնության մակարդակն ընկե՞լ է։ չգիտեմ։ Ես չեմ դիտում RPL-ի հանդիպումները, ուստի չեմ կարող դա մեկնաբանել»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Իտալացի մասնագետը Ռուսաստանի հավաքականը գլխավորել է 2012-ից 2015 թվականներին։ Նրա գլխավորությամբ 2014 թվականի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականը Հարավային Կորեայի, Ալժիրի և Բելգիայի հետ խմբում գրավեց երրորդ տեղը։
Հիշեցնենք, որ ռուսական թիմերը 2022 թվականի փետրվարից զրկված են միջազգային մրցաշարերից։
2022/2023 թվականների Ռուսաստանի առաջնության 17 տուրից հետո «Զենիթը» 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։