Անգլիայի Պրեմիեր լիգան հայտարարել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը բոլոր հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Պելեի։
Կայանալիք հանդիպումներից յուրաքանչյուրի մեկնարկային սուլիչից առաջ ԱՊԼ-ի մարզադաշտերում մեկ րոպե լռությամբ կհարգեն Պելեի հիշատակը։ Հանդիպմանը բոլոր խաղացողները դաշտ դուրս կգան սև թևկապներով։
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, կկայանան Պրեմիեր լիգայի երկու հանդիպում։ «Վեսթ Հեմը» կհանդիպի «Բրենթֆորդի», «Լիվերպուլը»՝ «Լեսթերի» հետ: