ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին ցանկանում է վերադառնալ «Ինտեր»։ Այս մասին հայտնում է Il Corriere Dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հակիմին ասել է Լաուտարո Մարտինեսին Միլան վերադառնալու ցանկության մասին։
Նշվում է նաև, որ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի նկատմամբ Մարոկկոյի հավաքականի հաղթանակից հետո Աշրաֆ Հակիմին սոցիալական ցանցերից մեկի ուղիղ եթերում ողջունել է «Ինտերի» երկրպագուներին։
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին անցած ամառ «Ինտերից» տեղափոխվեց ՊՍԺ: