Իտալիայի չեմպիոն «Միլանը» պատրաստ է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստի ամբողջական տրանսֆերը։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, ռոսոներիները տպավորված են ֆուտբոլիստի ելույթով Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում, որտեղ եզրային պաշտպանն օգնեց իր թիմին դուրս գալ 1/8 եզրափակիչ:
Ներկայումս Դեստը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»: Նախկինում ռոսոներիները թերահավատորեն էին վերաբերվում ամերիկացու ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությանը, սակայն նրա հաջող ելույթները Աշխարհի առաջնությունում փոխեցին իրավիճակը։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում Դեստը «Միլանի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։