«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի և «կարմիրների» կիսապաշտպան Տակումի Մինամինոյի մասին:
«Էրլինգ Հոլանդը կատարյալ ընտրություն կատարեց՝ գնալով «Բորուսիա», ինչպես Տակումին ՝ մեզ ընտրելով: Դորտմունդին պետք էր հարձակվող: Բոլորը քննադատում են «Մանչեսթեր Յունայթեդին» նորվեգացուն չգնելու համար, բայց և մենք ևս ձեռք չբերեցինք Հոլանդին, չնայած մենք չէինք էլ փորձել: Ամեն ինչ շատ պարզ է:
Նա ցանկանում էր հնարավորինս շուտ միանալ թոփ թիմի, որը նրան մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն կտար: Դա «Բորուսիան» էր: Ուրիշ ոչ ոք չեր կարող դա երաշխավորել, ես դրանում վստահ եմ ՝ անկախ նրանց ասածներից: Տակումին այստեղ է բոլորովին այլ իրավիճակում: Սա նորմալ է: Մենք ոչ մի խնդիր չունենք, հատկապես հարձակման գծում, բայց ժամանակ առ ժամանակ այլընտրանքների կարիք ունենք: Մինամինոն փորձում է ամեն ինչ անել: Եթե հարցնեք նրան, չնայած նա չի ընդունում, Տակումին ցանկանում է խաղալ այնպես, ինչպես մենք ենք խնդրում նրան: Այնուամենայնիվ, ես ուզում եմ, որ նա խաղա իր խաղը», — մեջբերում է Կլոպին Goal-ը:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանը խաղում էին «ՌԲ Զալցբուրգում»: