Գերմանիայում մտածում էին հավաքականում վերադասավորումների մասին։ Sky Germany-ի տվյալներով՝ դեռ գլխավոր մարզչի արժանի թեկնածու չկա։ Թոմաս Տուխելը առաջնահերթ էր, սակայն «Չելսիի» նախկին մարզիչը հրաժարվեց։
Ինքը՝ Ֆլիկը, ավելի վաղ հայտարարել էր, որ չի ցանկանում հրաժարական տալ։ Մարզիչը մտադիր է ուղղել սխալները Եվրոպայի առաջնության շրջանակներում։
Գերմանիան երկրորդ անգամ անընդմեջ ձախողվեց աշխարհի առաջնությունում. Անցյալ տարի Եվրոյում թիմը սայթաքեց 1/8 եզրափակիչում։