Իտալացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն կարող է վերադառնալ իր հարազատ ակումբ։ «Յուվենտուսի» նախկին ավագը կարող է դառնալ թուրինյան ակումբի փոխնախագահ՝ նախկին տնօրենների խորհրդի հրաժարականից հետո։
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, Դել Պիերոն չի շտապում որոշում կայացնել և որոշակի երաշխիքներ է պահանջում։
Իտալացին չի ցանկանում լինել պարզապես փառավոր անցյալը ներկայացնող կերպար կամ երկրպագուների համար թալիսման: Նա ցանկանում է իրական ազդեցություն և վերահսկողություն ունենալ ակումբի ապագայի վրա, հատկապես՝ տրանսֆերային ռազմավարության հետ կապված:
Դել Պիերոն ներկայումս ապրում է Լոս Անջելեսում և աշխատում է որպես հեռուստատեսային փորձագետ Sky Sport Italia-ում և beIN Sport-ում: