«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կարող է երկարաձգել պայմանագիրը իտալական ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիների ղեկավարությունը նախատեսում է նոր պայմանագիր կնքել 57-ամյա մասնագետի հետ, որը հաշվարկվելու է մինչև 2024 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ Պիոլին «Միլանը» գլխավորել է 2019 թվականին։ Նախկինում մասնագետն աշխատել է «Պարմայում», «Սասուոլոյում», «Բոլոնիայում», «Լացիոյում», «Ինտերում», «Ֆիորենտինայում»։
Պիոլիի գլխավորությամբ Միլանը 2021/2022 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն։
«Միլանը» 11 խաղում վաստակել է 26 միավոր և երկրորդն է Իտալիայի Ա Սերիայի 2022/2023 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։