«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Դմիտրի Կուդրյաշովը, որը ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ որակազրկված է մինչև նոյեմբերի 9-ը, երեկ որոշ ժամանակ տեխնիկական գոտուց է հետևել «Նոայի» դեմ հանդիպմանը։ Մարզիչը տեխնիկական գոտում է եղել նաև «Վանի» դեմ խաղում։
Մեր տեղեկություններով, «Նոան», որը ՀՊԼ 13-րդ տուրի՝ երեկ կայացած խաղում 1-3 հաշվով պարտություն է կրել, բողոքարկել է հանդիպումը:
Հիշեցնենք՝ Կուդրյաշովը որակազրկվել է ՀՊԼ 10-րդ տուրի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: