The Sun պարբերականը հրապարակել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի լուսանկարը, որում նա Միլանում զբոսնելիս էլեկտրոնային ծխախոտ է ծխում։
Բելգիացին իր սոցցանցերի էջերում արագ արձագանքել է The Sun-ի հրապարակմանը։
«The Sun թերթ, դուք ոչ ճիշտ մարդու հետ եք կապվել։ Շարունակեք խաղալ։ Իմ մարդիկ շուտով կկապվեն ձեզ հետ։
Դուք կեղտի պես հիմար եք, եթե լուսանկար եք հրապարակում, որում նույնիսկ ես չեմ։ Ձեր տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- գրել է ֆուտբոլիստը։