Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին, ով այժմ զբաղեցնում է իսպանական «Վիլյառեալի» մարզչի պաշտոնը, կարող է վերադառնալ Մառախլապատ Ալբիոն։
Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Իսպանացի մասնագետի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Աստոն Վիլա»ն, որը նախօրեին հեռացրել է Սթիվեն Ջերարդին։ Էմերիից բացի թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է Մաուրիսիո Պոչետինոն։
Վերջին խաղում «Աստոն Վիլան» խոշոր հաշվով պարտություն կրեց Լոնդոնի «Ֆուլհեմից»՝ 0։3 հաշվով։ Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո բիրմինգհեմցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։