«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան պատասխանել է Ժոզե Մոուրինյուի («Ռոմայի») և Մասիմիլիանո Ալեգրիի տարբերությունների մասին հարցին։ Դիբալան Ալեգրիի հետ աշխատել է «Յուվենտուսում»։
«Կարծում եմ, որ նրանք շատ ընդհանրություններ ունեն, բայց կան նաև շատ բաներ, որոնք տարբեր են: Մոուրինյուի հետ մենք շատ ավելի մտերիմ հարաբերություններ ունենք։ Մենք հաճախ շփվում ենք՝ քննարկելով որոշ խաղային գաղափարներ:
Ուզում եմ նշել, որ Ալեգրիի հետ կոնֆլիկտներ չեմ ունեցել։ Այո, մենք ունեցել ենք տարաձայնություններ, բայց սա նորմալ աշխատանքային գործընթաց է։
Ալեգրին ինձ շատ բան տվեց «Յուվենտուսում», նա օգնեց ինձ զարգանալ որպես խաղացող։ Ես գիտեմ, որ սոցիալական ցանցերում գրում են, որ մենք կոնֆլիկտի մեջ ենք եղել, բայց դա այդպես չէ»,- մեջբերում է Դիբալային Corrieredellosport-ը։