«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալը չի բացառել, որ իր ֆուտբոլիստը կարող է միանալ «Բավարիային»։ :
«Բավարիայից Լաուտարոյի նկատմամբ հետաքրքրության մասին հրապարակումներն ինձ բոլորովին չեն զարմացնում։ Սա նորմալ իրավիճակ է, բայց հիմա նա կենտրոնացած է «Ինտերում» խաղալու վրա:Մենք արդեն ունեինք հիանալի առաջարկներ այլ ակումբներից, բայց այս պահին Լաուտարոն խաղում է «Ինտերում»։ Ամեն ինչ իսկապես կարող է տեղի ունենալ ապագայում»,- ասել է Մարտինեսի ներկայացուցիչը TyC Sports-ին: