«Նասյոնալի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Իսպանիայի հավաքականի մասին, ինչպես նաև բարձր է գնահատել իսպանացիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին։
«Իհարկե, թիմը կարող է պարտվել, բայց Էնրիկեն պետք է գոհ լինի։ Իսպանիայի հավաքականն ԱԱ-ի գլխավոր հավակնորդներից է։ Հարցը ֆուտբոլիստների որակի և թիմը ղեկավարելու մեջ է։ Լուիս Էնրիկեն իմ կարիերայում հանդիպած լավագույն մարզին է։ Նա կարողանում է թիմին վստահություն հաղորդել և հասցնել իր գաղափարները»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ Սուարեսը Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2017 թվականներին։