Արգենտինա-Ջամայկա ընկերական խաղի ժամանակ երկրպագուն վազել է խաղադաշտ.
Երկրպագուն մերկացել է մինչև գոտկատեղը և Մեսսիին մարկեր տվել, որպեսզի ֆուտբոլիստը ստորագրի։ Արգենտինացին փորձել է ստորագրել երկրպագուի մեջքին, սակայն այն ընդհատել են անվտանգության աշխատակիցները։
Հիշեցնենք, որ ընկերական խաղում Արգենտինան հաղթել է 3-0 հաշվով։ Մեսսին խփել է 2 գոլ:
— Out Of Context Football (@nocontextfooty) September 28, 2022