«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի անհաջող ելույթների մասին։
«Դժվար թե կարողանամ ինչ-որ բան ասել, քանի որ իմ ամեն բառը կարող է քննարկման առարկա դառնալ, դա իմ սրտով չէ։
Նույնիսկ երբ ես հանդես էի գալիս «Յուվենտուսում», անհաջող մեկնարկներ ունեցել ենք, բայց հետո հասել ենք բարձունքին։ Դա թիմի ԴՆԹ-ի և առանձին անհատների բնավորության հարցն է։
«Յուվենտուսը» հստակ գաղափար և կերպար ունի, որն ամենքին տրված չէ»,- Բուֆֆոնի խոսքերն է փոխանցում JuventusNews24-ը։