Բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը խոսել է այն մասին, թե ժամանակին ինչպես է որոշել տեղափոխվել «Չելսի», երբ առաջարկ ուներ նաև «Տոտենհեմից».
«Չելսիից» առաջարկը ստացա այն օրը, երբ պատրաստվում էի պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ: Գտնվում էի «Տոտենհեմի» մարզումային հրապարակում, որպեսզի ավարտեմ գործարքը, երբ զանգ ստացա: Եվ ես ասացի. «Այո, ես ցանկանում եմ տեղափոխվել «Չելսի»:
Ես միայն ցանկանում էի տեղափոխվել այնտեղ: Դա կարիերայիս լավագույն որոշումն էր»,- Վիլիանի խոսքերն է փոխանցում The Athletic-ը: