«Մանեչսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին կարծիք է հայտնել, որ «Տոտենհեմն» այս մրցաշրջանում կարող է հաղթել Անգլիայի առաջնությունում.
«Նրանք հիանալի կազմ են հավաքել, ունեն հիանալի մարզիչ, որը հստակ գաղափարներ ունի և գիտի, թե ինչպես դրանք հասցնի ֆուտբոլիստներին: Նրանք գիտեն, թե ինչ պետք է անեն, և դա անում են շատ մեծ ճշգրտությամբ: «Տոտենհեմն» ԱՊԼ-ի չեմպիոնի հավակնորդն է: Կոնտեի կարիերան ինքնին ամեն ինչի մասին խոսում է»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում Evening Standard-ը:
Սեպտեմբերի 17-ին ԱՊԼ-ի 8-րդ տուրում «Տոտենհեմն» ընդունել է «Լեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է Լոնդոնում և ավարտվել տանտերերի՝ 6-2 հաշվով հաղթանակով: Թիմն այս պահին 17 միավոր ունի իր ակտիվում և ԱՊԼ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: