«Լիվերպուլի» նախկին պաշտպան, և այժմ հեռուստատեսության փորձագետ Ջեյմի Կարագերը հայտնել է իր կարծիքը երկու տարով «Մանչեսթեր Սիթիին» եվրոպական մրցումներին մասնակցելուց զրկելու մասին:
«Ես չեմ կարող հավատալ, որ «Մանչեսթեր Սիթին» դեռ մասնակցում է Չեմպիոնների Լիգային: Եվ ես չեմ խոսում «Լիվերպուլի» նախկին խաղացողի տեսանկյունից: Ի՞նչ կլինի, եթե «Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների լիգան: Նրանք ֆավորիտներից են: Սա Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է:
Դա մրցակիցների նկատմամբ ծաղրանք կլինի: Պատկերացնո՞ւմ եք, որ ՈւԵՖԱ-ն գավաթը Ստամբուլում հանձնի «Ման Սիթիի» խաղացողին»: Կարծում եմ, որ ՈՒԵՖԱ-ն պետք է հենց հիմա զրկեր «Մանչեսթեր Սիթիին» մրցաշարից, կամ էլ թողնել որոշումը մինչև մրցաշրջանի ավարտը», — ասել է Քարագերը Sky Sports-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն «քաղաքաբնակներին» զրկել է առաջիկա երկու մրցաշրջաններում Եվրագավաթներին մասնակցելու իրավունքից և տուգանել է 30 միլիոն եվրոյով ՝ ֆինանսական խարդախությունների համար: