«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կիսվել է Էրիկ տեն Հագի հետ աշխատելու տպավորություններով, ում գլխավորությամբ «կարմիրները» 6 խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայում վաստակեցին 12 միավոր։
«Տեն Հագն ունի սեփական գաղափարներն ու ոճ: Դուք պետք է հետևեք նրա կանոններին: Նա միշտ ուղիղ խոսում է այդ մասին։ Ինձ դա դուր է գալիս:
Տեն Հեգը կարգապահություն բերեց «Մանչեսթեր Յունայթեդ», որը մեզ պակասում էր նախկինում»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Ֆերնանդեշը նոր մրցաշրջանում ԱՊԼ-ում աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցումով։ Կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել նաև Եվրոպա լիգայում։