Կիսապաշտպան Էթան Նվաներին նախորդ հանգստյան օրերին իր առաջին հանդիպումն է անցկացրել «Արսենալի» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Փոխարինման դուրս գալով «Բրենտֆորդի» դեմ խաղում, նա դարձավ առաջին 15-ամյա խաղացողը, ով խաղացել է Պրեմիեր լիգայում։
Լոնդոնյան ակուբի ֆուտբոլիստը միանգամից հայտնվել է Պրեմիեր լիգայի գրանդների դիտակետում, հայտնում է Caughtoffside-ը: Խոսքը «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Լիվերպուլի» մասին է։
Իթան Նվաներին դեռ այնքան երիտասարդ է, որ հեղինակավոր transfermarkt պորտալը չի հասցրել գնահատել տաղանդավոր խաղացողի տրանսֆերային արժեքը:
Հավելենք, որ «Արսենալը» յոթ խաղից հետո Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարն է։