«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը հիանալի արդյունավետություն է ցուցադրում մրցաշրջանի սկզբում:
Նորվեգացի գոլահարը միակ ֆուտբոլիստն է, ով տասը և ավելի գոլ է խփել եվրոպական թոփ 5 առաջնություններում: Այս պահին նա ունի 11 գոլ։
Երկրորդ և երրորդ հորիզոնականը կիսում են կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով Իսպանիայի առաջնությունում դարձել է ութ գոլի հեղինակ և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով նույնպես ութ գոլ ունի իր ակտիվում։
Լավագույն հնգյակում են նաև Կիլիան Մբապեն (7) և Բորխա Իգլեսիասը (6):