«Յուվենտուսը» անհաջող է սկսել մրցաշրջանը. Չեմպիոնների լիգայում առաջին անգամ ակումբի պատմության մեջ միանգամից երկու մեկնարկային հանդիպում պարտվեցին, առաջնությունում յոթ տուրից հետո թիմը միայն ութերորդն է մրցաշարային աղյուսակում։
Եվ այդ պատճառով իտալական մամուլն արդեն խոսում է Մասիմիլիանո Ալեգրիի հնարավոր փոխարինողի մասին։
Ինչպես հաղորդում է Repubblica-ն, Ալեգրիին փոխարինող կարող է դառնալ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը, ով վերջերս է հեռացել «Չելսիից»:
Նոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներից է նաև Պաոլո Մոնտերոն, ով ներկայումս գլխավորում է թուրինյան ակումբի երիտասարդական թիմը։ Թեկնածուներից մեկն է նաև Մասիմո Կարերան, ով թուրինյան ակումում խաղացել է 1991-1996 թվականներին:
Խնդիրը, սակայն, կարող են լինել իտալացի մասնագետի հետ պայմանագրի խզումը․ «Յուվենտուսը» չի հեռացնում գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին փոխհատուցման բարձր գումարի պատճառով, հայտնում է Sky Sport Italia-ն: Աղբյուրի համաձայն՝ 55-ամյա իտալացու աշխատավարձը թուրինյան ակումբում կազմում է տարեկան 9 միլիոն եվրո։ Միաժամանակ, մարզչի պայմանագիրը բյանկոներիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Հետևաբար, Ալեգրիին հեռացնելու դեպքում մարզչի և մարզչական շտաբին թուրինյան ակումբը կվճարի մոտ 30 մլն եվրո։