«Տոտենհեմի» կորեացի հարձակվող Սոն Հին Մինը ԱՊԼ-ում հեթ-տրիկների քանակով հավասարվեց Կրիշտիանու Ռոնալդուին։
Շաբաթ օրը Սոնը 3 գնդակ ուղարկեց «Լեսթերի» դարպասը և հիմա Ռոնալդուի և ևս 11 խաղացողի հետ կիսում է ԱՊԼ-ում հեթ-տրիկների քանակով 27-րդ հորիզոնականը։
Հեթ-տրիկների քանակով առաջատարը Սերխիո Ագուերոն է (12), երկրորդ տեղում Ալան Շիրերը՝ 11, երրորդում՝ Ռոբի Ֆաուլերը (9):